Արա Երեցյան y5 0RreLyosVvfobdyui Zz FfNn Xm Rrli H

Picto infobox med.png
Արա Երեցյան
Ծնվել է1918
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունվարի 1, 2010(2010-01-01)
ՔաղաքացիությունFlag of Hungary.svg Հունգարիա
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ և մեկենաս
ՊարգևներԱշխարհի արդարակյացներ

Արա Երեցյան (1918, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - հունվարի 1, 2010(2010-01-01)), հայ բժիշկ, մարդասեր: 1981 թվականին դարձել է առաջինն այն 20 հայերից, որոնց անուններն ընդգրկված են «Աշխարհի արդարակյացների» ցանկում[1]:

Բովանդակություն

  • 1 Կենսագրություն
  • 2 Պարգևներ
  • 3 Մահ
  • 4 Տես նաև
  • 5 Ծանոթագրություններ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Երեցյանը ծնվել է 1918 թվականին Կոստանդնուպոլսում, հայկական ընտանիքում: Այնուհետև ընտանիքի հետ գաղթել է Հունգարիա: Տանը նրան կոչել են Գեորգի: 1930-ականների սկզբին Երեցյանը միացել է «Խաչված նետեր» (Arrow Cross) կուսակցության երիտասարդական շարժմանը, սակայն դուրս է եկել կուսակցության շարքերից, քանի որ հավանություն չէր տալիս կուսակցության դաժան քաղաքականությանը ընդդեմ հրեաների: Սկսել է զբաղվել դերձակությամբ։ 1944 թվականին Երեցյանը նշանակվել է Բուդապեշտի 6-րդ շրջանի քաղաքացիական պաշտպանության հրամանատար: «Խաչված նետերի» կառավարման ընթացքում նա օգտագործել է իր դիրքը՝ փրկելու շատ հրեաների: Շվեդիայի դեսպանատան հովհանու ներքո՝ Զիխի Յենո փողոցի թիվ 1 շենքի նկուղային հարկում Ֆերենց Վյոլգյեսիի հետ Երեցյանը հիվանդանոց է բացել, որտեղ վիրավոր քաղաքացիներն ու զինվորները բուժվել են անվճար: Կլինիկայում աշխատում և իրենց ընտանիքների հետ ապրում էին հրեա բժիշկներ, որոնց Երեցյանը կեղծ արիական փաստաթղթեր էր տրամադրել: Օգտագործելով իր հին կապերը «Խաչված նետեր» կուսակցությունում՝ նա թույլտվություն և արտոնագիր էր ստանում, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր ու կնիքներ՝ «իր» կլինիկայի համար սարքավորումներ և նյութեր պատվիրելու նպատակով: Նա կարողացել է փրկել 440 հրեայի, այդ թվում՝ 40 բժշկի[1][2]։

1945 թվականի փետրվարի 13-ին, երբ Բուդապեշտը գրավվեց Խորհրդային բանակի կողմից, սկսեցին ձերբակալել նացիստներին և նրանց համագործակիցներին։ Քաղաքի ազատագրումից հետո Արա Երեցյանը նույնպես ձերբակալվեց և վեց ամիս անցկացրեց խորհրդային հետախուզական ծառայության կալանավայրում[3]։

Aquote1.png Այնտեղ նա հանդիպեց ծագումով հայ մի բանտապանի, որը նրան խորհուրդ տվեց ոչ մի խոստովանություն չստորագրել։ Այսպիսով, բազմաթիվ կտտանքների ենթարկվելուց հետո, նա վերջապես ազատ արձակվեց:
- Արա Երեցյան կրտսեր[1]
Aquote2.png


1960-ականներին Երեցյանը հեռացել է Հունգարիայից և բնակություն հաստատել Վիեննայում[4]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականի փետրվարի 26-ին Յադ Վաշեմ թանգարան-ինստիտուտը ճանաչել է Արա Երեցյանին որպես «Աշխարհի արդարակյացներ»:

1982 թվականին Ավստրիայում Իսրայելի դեսպանն ու Հայ եկեղեցու եպիսկոպոսը Վիեննայի հայկական եկեղեցում տեղի ունեցած արարողության ժամանակ Արա Երեցյանին շնորհել են Յադ Վաշեմի հուշամեդալ[1]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Երեցյանը մահացել է 2010 թվականի հունվարի 1-ին՝ 92 տարեկան հասակում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի արդարակյացները Հայաստանում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Մարդասերները. Արա Երեցյան
  2. «Праведники народов мира»։ db.yadvashem.org։ Վերցված է 2016-12-12 
  3. «Ара Ерецян - Праведник народов мира»։ Վերցված է 2016-12-12 
  4. «Արա Երեցյան»։ www.friends-of-armenia.org։ Վերցված է 2016-12-12 

Popular posts from this blog

Avenida Presidente Masarykp tu P l yاDىerنى 34Ohtش cD Xt

Pälzerwald01n4 Vn38nsuWw снаng Gg H–2 Nn

Kewê sorд J Dti R RrXKk