BTS IdolTWwA Bg.ov
«Idol» | ||||
---|---|---|---|---|
BTS-ի երգը «Love Yourself: Answer» ալբոմից | ||||
Թողարկված | 2018 թվականի օգոստոսի 24 | |||
Ֆորմատ | թվային ներբեռնում, CD-սինգլ, սթրիմինգ | |||
Ժանր | K-pop[1], EDM[2], սամուլորրի[3], թրեփ[4], gqom[5] | |||
Տևողություն | 3:43 4:20 (տարբերակ Նիքի Մինաժի հետ) | |||
Լեյբլ | Big Hit Entertainment, IRIVER | |||
Հեղինակ | «hitman» bang, Ali Tamposi, Rap Monster, Roman Campolo, Supreme Boi | |||
Պրոդյուսեր | Pdogg | |||
Love Yourself: Answer ալբոմի երգացանկ | ||||
|
Idol - BTS հարավկորեական փոփ խմբի երգ, որը դարձավ նրանց երրորդ կոմպիլացված ալբոմը՝ Love Yourself: Answer-ի գլխավոր սինգլը։ Սինգլը թողարկվեց 2018 թվականի օգոստոսի 24-ին, ինչպես նաև ձայնագրվեց երգի ալտերնատիվ տարբերակը ամերիկացի երգչուհի Նիքի Մինաժի մասնակցությամբ[6][7]։
Բովանդակություն
- 1 Երգի մասին
- 2 Տեսահոլովակ
- 3 Քննադատների արձագանք
- 4 Երգացանկ
- 5 Դիրքը չարտերում
- 5.1 Նիքի Մինաժի հետ տարբերակ
- 6 Մրցանակներ և անվանակարգեր
- 6.1 Երաժշտական ծրագրերի մրցանակներ
- 6.2 Melon Popularity Award
- 7 Հրատարակության ժամանակագրություն
- 8 Ծանոթագրություններ
Երգի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Billboard ամսագրում ասվում է, որ Idol -ը ավանդույթներով ոգեշնչված երգ է, որը ներկայացնում է դասական կորեական տարբեր գործիքներ[8]։ Երգը և տեսահոլովակը ստեղծվել են պխանսորի երաժշտության և 1997 թվականի Ջոն Վուի կողմից նկարահանված «Առանց դեմքի» ֆիլմի ազդեցության տակ[9]։ Yonhap և Rolling Stone India հրատարակությունները հայտնում են, որ երգը իրենից ներկայացնում է EDM-սինգլ, որն իր մեջ ընդհանրացնում է Հարավային Աֆրիկայի պարային երաժշտությունը, ավանդական կորեական ռիթմեր[10][11]։
Տեղեկությունն այն մասին, որ խումբը միասնական երգ է թողարկելու Նիքի Մինաժի հետ հայտնվել է մեկ օր առաջ սինգլի թողարկումից [7][12][13].։
Թողարկումից հետո, երգը համացանցի օգտատերերին ստիպեց մասնակցել պարային մարտահրավերի, որը հայտնի էր «Idol Challenge» անունով, որտեղ մարդիկ տեսահոլովակներ էին տեղադրում՝ սինգլի կրկներգի պարային հատվածը փորձելով նույնությամբ կրկնել [14][15]։ «Idol Challenge»-ում մասնակցեցին նաև հարավկորեական B.A.P խմբի մասնակից՝ Zelo-ն և ամերիկացի պարող Սթիվեն Բոսսը՝ էլեն Դեջեներեսի շոուի թողարկման ժամանակ[16]։
Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի օգոստոսի 2-ին խումբը թողարկեց ապագա տեսահոլովակի թիզեռը[17], իսկ տեսահոլովակը թողարկվեց 2 օր անց[18]։ Տեսահոլովակը YouTube-ում ռեկորդ սահմանեց 24 ժամվա ընթացքում ամենաշատ դիտումներ հավաքած տեսահոլովակների մեջ՝ հավաքելով 45 միլիոն դիտում առաջ անցնելով նախորդ ռեկորդ սահմանած K-pop տեսահոլակը՝ Black Pink խմբի «Ddu-Du Ddu-Du» երգի տեսահոլովակը, ինչպես նաև բոլոր տեսահոլովակների մեջ նախորդ ռեկորդակիր՝ Թեյլոր Սվիվթի «Look What You Made Me Do» երգը[19][20][21]։ Օգոստոսի 29-ին տեսահոլովակը սահմանեց 2018 թվականի ռեկորդը՝ հավաքելով 100 միլիոն դիտում ամենակարճ ժամանակահատվածում[22]։
Քննադատների արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Time հրատարակության գրախոսության մեջ «Idol»֊ը բնութագրվում է, որպես ակումբային երգ՝ ծանր բիթով՝ բաբախող էներգիայի և սաքսաֆոնի մեղեդու ուղեկցությամբ, իսկ Նիքի Մինաժի հետ համագործակցությունը քննադատները գնահատում են, որպես ամերիկյան բեմում BTS-ի հայտվելու սկիզբ[23]։
Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Անվանում | Պրոդյուսերներ | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Idol» | Pdogg | 3:43 |
Digital bonus track | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Պրոդյուսերներ | Տևողություն | ||||||
1. | «Idol» (Նիքի Մինաժի մասնակցությամբ) | Pdogg | 4:20 |
Դիրքը չարտերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարտ (2018) | Բարձրագույն դիրքը |
---|---|
Ավստրալիա ARIA Charts[24] | 35 |
Իռլանդիա Irish Recorded Music Association[25] | 33 |
Նոր Զելանդիա New Zealand Hot Singles (Recorded Music NZ)[26] | 2 |
![]() |
10 |
Հարավային Կորեա Gaon Digital Chart[28] | 12 |
Շվեդիա Sverigetopplistan[29] | 60 |
![]() |
21 |
Նիքի Մինաժի հետ տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարտ (2018) | Բարձրագույն դիրք |
---|---|
![]() |
38 |
![]() |
43 |
Իտալիա Federazione Industria Musicale Italiana[33] | 88 |
![]() |
96 |
Հարավային Կորեա Gaon Chart[28] | 86 |
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Երաժշտական ծրագրերի մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծրագիր | Ամսաթիվ | Հղում |
---|---|---|
Music Bank (KBS) | 2018 թվականի օգոստոսի 31 | [35] |
Melon Popularity Award[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակ | Ամսաթիվ | Հղում |
---|---|---|
Weekly Popularity Award | 2018 թվականի օգոստոսի 27 | [36] |
Հրատարակության ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկիր | Ամսաթիվ | Ֆորմատ | Լեյբլ | Հղում |
---|---|---|---|---|
Աշխարհ | 2018 թվականի օգոստոսի 24 | թվային բաշխում | Big Hit Entertainment, IRIVER | [37] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Kim Nemo։ «BTS album Love Yourself: Answer review – Suga, J-Hope and Rap Monster solos, Korean drums, Nicky Minaj. BTS Army are gonna love this»։ South China Morning Post։ Վերցված է 2018-08-24
- ↑ Kim Eun Ae։ «[퇴근길 신곡] 한복 입은 방탄소년단이 정의한 조선표 EDM 'IDOL', 얼쑤 좋다!»։ Osen (կորեերեն)։ Վերցված է August 24, 2018
- ↑ Han Kyung։ «방탄소년단 'IDOL' 뮤직비디오 공개 반응 "상상초월 대박"» (կորեերեն)։ Վերցված է August 24, 2018
- ↑ Kun Seung-ah։ «[팝's신곡]"얼쑤, 지화자 좋다"…'아이돌' 방탄소년단의 진정한 나»։ Herald Pop (կորեերեն)։ Վերցված է August 24, 2018
- ↑ Chakraborty Riddhi։ «BTS Channel Bollywood Vibes on 'Idol'?»։ Rolling Stone India։ Վերցված է August 24, 2018
- ↑ «Nicki Minaj Will Feature on BTS' Alternate Version of New Single 'Idol'»։ Billboard։ Վերցված է 2018-08-24
- ↑ 7,0 7,1 «BTS Recruit Nicki Minaj For Alternate Version Of 'IDOL'»։ Forbes։ August 24, 2018։ Վերցված է August 27, 2018
- ↑ Herman Tamar (August 22, 2018)։ «BTS Share Teaser Video For Upcoming Single 'Idol' Ahead Of 'Love Yourself: Answer'»։ Billboard։ Վերցված է August 24, 2018
- ↑ «Watch Love Yourself: Answer's IDOL: BTS embraces the right blend of Korean tradition and modernism»։ Mumbai Mirror։ Վերցված է 2018-08-24
- ↑ «New BTS album to hit world music scene with S. African dance-themed main track»։ Yonhap։ Վերցված է August 24, 2018
- ↑ Chakraborty Riddhi։ «BTS Channel Bollywood Vibes on 'Idol'?»։ Rolling Stone India։ Վերցված է August 24, 2018
- ↑ «BTS release new version of Idol featuring Nicki Minaj»։ Contactmusic.com։ 2018-08-24։ Վերցված է 2018-08-24
- ↑ «방탄소년단X니키미나즈, 월드와이드 컬래버레이션 전격 성사! 디지털 스페셜 트랙 ‘IDOL’ 피처링» (կորեերեն)։ Վերցված է 2018-08-24
- ↑ Gemmill Allie (August 30, 2018)։ «BTS Started a New Dance Challenge and the ARMY Is Living»։ Teen Vogue։ Վերցված է August 31, 2018
- ↑ Omar Aref (August 31, 2018)։ «#Showbiz: BTS' #IdolChallenge catching on like wildfire on Twitter»։ The New Straights Times։ Վերցված է August 31, 2018
- ↑ Rincón Alessandra (August 30, 2018)։ «B.A.P's Zelo, tWitch and More Do the BTS' 'Idol' Dance Challenge: Watch»։ Billboard։ Վերցված է August 30, 2018
- ↑ Rincón Alessandra (August 30, 2018)։ «B.A.P's Zelo, tWitch and More Do the BTS' 'Idol' Dance Challenge: Watch»։ Billboard։ Վերցված է August 30, 2018
- ↑ Lee Jan (August 25, 2018)։ «South Korean top boyband BTS releases single with US rapper Nicki Minaj»։ The Straights Times։ Վերցված է August 25, 2018
- ↑ «Black Pink’s Ddu-Du Ddu-Du music video scores 36.2million views in first 24 hours»։ Metro UK։ Արխիվացված օրիգինալից 5 July 2018-ին։ Վերցված է July 5, 2018
- ↑ «BTS' 'Idol' Has Biggest YouTube 24-Hour Debut of All Time»։ Billboard։ Վերցված է 2018-08-28
- ↑ «Taylor Swift Tops PSY's 24-Hour YouTube Record With 'Look What You Made Me Do'»։ Billboard։ Վերցված է 2018-08-28
- ↑ «BTS' 'Idol' Music Video is Fastest to Reach 100M Views In 2018»։ Billboard։ Վերցված է 2018-08-31
- ↑ Bruner Raisa (August 24, 2016)։ «Nicki Minaj and K-Pop Superstars BTS Join Forces on a Hard-Charging New Song»։ Time։ Վերցված է August 26, 2018
- ↑ «ARIA Australian Top 50 Singles»։ Australian Recording Industry Association։ September 3, 2018։ Վերցված է September 1, 2018
- ↑ «Benny Blanco scores first Irish Number 1: "That's insane!"»։ Official Charts Company։ Վերցված է September 1, 2018
- ↑ «NZ Hot Singles Chart»։ Recorded Music NZ։ September 3, 2018։ Վերցված է August 31, 2018
- ↑ Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է September 1, 2018.
- ↑ 28,0 28,1 «Digital Chart – Week 34 of 2018» (կորեերեն)։ Gaon Music Chart։ Վերցված է August 30, 2018
- ↑ «Sverigetopplistan – Sveriges Officiella Topplista»։ Sverigetopplistan։ Վերցված է August 31, 2018
- ↑ Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է September 1, 2018.
- ↑ Ultratop.be — BTS feat. Nicki Minaj — Idol (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է August 31, 2018.
- ↑ BTS feat. Nicki Minaj - Idol (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է August 31, 2018.
- ↑ «Top Singoli – Classifica settimanale WK 35» (Italian)։ Federazione Industria Musicale Italiana։ Վերցված է September 1, 2018
- ↑ Dutchcharts.nl — BTS feat. Nicki Minaj — Idol (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է August 31, 2018.
- ↑ Kang Min-kyung (August 31, 2018)։ «방탄소년단 RM, 남다른 팬사랑 "첫 1위..아미의 업적"» [BTS RM, a special fan love "First Place...Army's Achievement"]։ Star News (կորեերեն)։ Վերցված է August 21, 2018
- ↑ «Melon Weekly Award» (կորեերեն)։ Վերցված է June 11, 2018
- ↑ «Love Yourself 結 'Answer' by BTS on iTunes»։ iTunes։ Վերցված է 2018-08-24